«Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին գումարված խորհրդարանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման էր ներկայացրել ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հանել Սևանա լճում ձկան և խեցգետնի չափաքանակները Տարեկան ծրագրով սահմանելու պահանջը և դրա փոխարեն այդ լիազորությունը վերապահել Կառավարությանը, որն էլ իր հերթին հիմնավոր տվյալների առկայության պայմաններում Կառավարության որոշմամբ կսահմանի արդյունագործական որսի չափաքանակները։
Նախագծի մյուս փոփոխությունը, ըստ էության, տեխնիկական բնույթի է։ Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

 

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ