Սևանա լճի դուրս է բերվել 14 ապօրինի ցանց

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

««Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։

Այսօր լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունը, ըստ անհրաժեշտության, շարունակվելու է ևս մի քանի օր։

Հիշեցում․

մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

‼ Հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Понедельник, 9 августа 2021 г.

Related posts

Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում