Ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների և միջազգային դաշնակիցների անգործության պատճառով. Սերժ Թանկյան

Serj Tankian of the american rock band System of A Down pictured on stage as they perform at Pinkpop Festival 2017 in Landgraaf (Netherlands) (Photo by Roberto Finizio/NurPhoto via Getty Images)

«Այսօր, ինչպես բոլորը, ես էլ եմ վշտացած: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից, մեր ազգի՝ ապագայի օգտին մոբիլիզացվելու եզակի ունակությամբ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում թողած ուղերձում նշել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա գրում է, որ իր համար ակնհայտ է՝ ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով:

«Ես զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ օգտագործված լինելու համար, բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը: 1994թ.-ին՝ Արցախում կրակի դադարեցումից ի վեր, մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկային բանկոմատներ:

Դուք՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում հավաքվեցիք՝ այդ ամենը փոխելու համար, եւ հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հետ շրջել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ: Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և աթոռների խաղերի ժամանակը չէ, ոչ էլ գողական ու թալանի նողկալի պատկերների, որ իրականացնում են մեր երկրի ներսում: Դա ամոթալի ու վիրավորական է այն համարձակ զինվորների համար, որոնք իրենց կյանքը տվեցին՝ պայքարելով մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ»,-ասել է Թանկյանը:

Նա հավելել է, որ բազմաթիվ անպատասխան հարցերի պատասխանները ստանալու համար պետք է թույլ տալ, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների՝ մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ ու անփորձ, բայց առաջադեմ:

«Եկեք ուրեմն վերափոխենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործենք որպես հիմնաքարեր՝ միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների համար արդարություն ձեռք բերելու ուղղությամբ: Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ»,- նշել է Թանկյանը:

Related posts

Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ սահմանազատման հերթականության մասին

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև իր շահերը. դեսպան Տոլմաջյան