Ստեփանավանի շենքերից մեկի հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 8-ին՝ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում:

Օպերատիվ կերպով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության 8 մարտական հաշվարկ:

Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանվել են բնակիչները, նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է, մեկն արդեն դուրս է գրվել։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:

Անմիջապես դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով՝ օպերատիվ կերպով իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։

Տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար:

Իրականացվող բոլոր աշխատանքները գտնվում են հսկողության ներքո:

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր