Ստեփանակերտի ՌԴ դաշտային հոսպիտալն ընդունել է Լեռնային Ղարաբաղից առաջին հիվանդներին

Ռուսական խաղաղապահ առաքելության բժշկական անձնակազմն արդեն անցել է աշխատանքի Ստեփանակերտում: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ դաշտային հոսպիտալն ընդունել է Լեռնային Ղարաբաղից առաջին հիվանդներին:

«Բժշկական օգնության համար դիմել է տեղի մոտ 70 բնակիչ: Հիմնական գանգատները եղել են սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների սրացման հետ կապված: Բացի այդ, մասնագետներին դիմել են նաեւ ատամնաբուժական ծառայությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ խաղաղապահ առաքելության բուժանձնակազմի կազմում Ստեփանակերտ էր ժամանել ավելի քան 100 ռազմական բժիշկ, այդ թվում՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:

Ամեն բաժանմունքի կազմի մեջ մտնում է լաբորատոր-դիագնոստիկ կենտրոն, որն ի վիճակի է իրականացնել մինչեւ 80 ռենտգեն, ֆլյուրոգրաֆիկ եւ ուլտրաձայնային հետազոտություն 1 օրում: Նաեւ դաշտային հոսպիտալը հնարավորություն ունի վիրահատական, վերակենդանացման, դիագնոստիկ ծառայությունների անցկացման, ինչպես նաև ունի ինտենսիվ թերապիայի համար պալատներ:

Related posts

Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում․ Միքայել Աջապահյանը հայտարարություն է տարածել

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը բերման է ենթարկվել

Քննիչը միջնորդել է կալանավորել Միքայել Աջապահյանին․ դատարանը 24 ժամվա ընթացքում որոշում կկայացնի