Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացվել են հատուկ միջոցառումներ

Արցախի ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով երեկ՝ հուլիսի 29-ին, Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացվել են հատուկ միջոցառումներ, որի նպատակն է կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները:
Վերլուծությունը ցույց է տվել, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ Հանրապետության տարածքում զգալիորեն նվազել են իրավախախտումներն ու պատահարները:
Արտյոմ Հարությունյանը ստորաբաժանումների ծառայողներին ու վերակարգի պատասխանատուներին նախ տվել է համապատասխան մի շարք հանձնարարականներ:
Ուժեղացված ծառայության ընթացքին հետևել ու տեղում ցուցումներ են տվել Արցախի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետն ու տեղակալ Վրույր Խաչատրյանը:
Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։
Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական իրավունքի վկայականի և անսթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու դեպքեր: Ոստիկանության ծառայողները մեքենաներում հայտնաբերել են նաև շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ինչպես նաև զենք ու զինամթերք:

📌Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները` համատեղ ՃՈ ծառայողների, ընդգրկվել են հերթական հատուկ…

Опубликовано ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Суббота, 30 июля 2022 г.

Related posts

Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով

Ադրբեջանի քաղաքացիները՝ թիրախավորված նավում․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել