Ստեղծվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,- ասված է որոշման մեջ:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը նախագահելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 

Related posts

Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ