Ստեղծում, կայացում և զարգացում. մաքսային ծառայությունը 33 տարեկան է

Հայաստանի մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 33-րդ տարեդարձը: Մաքսային համակարգն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Այս տարիների ընթացքում մաքսային ծառայությունն անցել է բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրիր ճանապարհ՝ ստեղծման, կայացման և զարգացման բոլոր փուլերում։

Այսօր մաքսային ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց՝ զարգացման հիմքում դնելով թվայնացումը և գիտելիքը։

Սահմանային անցակետերի, ենթակառուցվածքների արդիականացումից մինչև թվայնացում. բարեփոխումներ իրականացվել են բոլոր ուղղություններով։ Համաշխարհային միտումներին համահունչ՝ թվային հարթակ են տեղափոխվել գրեթե բոլոր մաքսային գործընթացները։

Համակարգում ներդրվել և ժամանակի ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս մաքսային հսկողությունն իրականացնել հիմնականում աննկատ՝ սահմանային անցակետերից մինչև բեռի վերջնական բացթողում։

Մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ժամանակակից լուծումների շնորհիվ էապես բարելավվել է սպասարկման ոլորտը․ ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհան» սկզբունքով։

Մաքսային ծառայությունում շարունակվում են իրականացվել հետևողական բարեփոխումներ. առաջնահերթությունը՝ քաղաքացիներին և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին բարձրորակ, արագ և միջազգային չափանիշներին համահունչ ծառայությունների մատուցումն է։

Related posts

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր