Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանուվ, այնուհետև կբարձրանա

Հունիսի 10-ի ցերեկը, 11-13-ի կեսօրից հետո, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ի ցերեկը կնվազի 2-3, հունիսի 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում՝ հունիսի 10-ի ցերեկը ,12-15-ի երեկոյան և 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. ՆԳՆ

Ռիժկովի ճեմափողոցում 2 ծառ ծագել են և հավանաբար ինչ որ թունավոր նյութ լցրել. ահազանգում է քաղաքացին

Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները․ մանրամասներ՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից