Սպասվում է անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Related posts

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը

Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կիևին ևս մեկ Patriot զենիթահրթիռային համակարգ տրամադրելու հարցը

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ