Սպանվել է Հայիթիի նախագահը

Անհայտ անձինք հուլիսի 7-ի գիշերը ներխուժել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի նստավայր ու սպանել նրան, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆի հայտարարությանը։
Վարչապետը հայտնել է, որ անհայտ անձանց խումբը պետության ղեկավարի նստավայր է ներխուժել հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը։ Հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել սպանված նախագահի կինը:
«Ձեռնարկվում են բոլոր միջոցառումները պետության անվտանգությունը երաշխավորելու և ազգը պաշտպանելու համար»,- հայտարարել է նա:

Related posts

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ

Պատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները