Սպանություն Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ. ոստիկանություն

Փետրվարի 21-ի ժամը 19:15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է:

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Վարդենիսի քննչական բաժին է ներկայացվել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:

Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

19-ամյա երիտասարդը տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան