Սպանություն ՌԴ Կալուգայի մարզի Պապինո գյուղում. կասկածյալը հայտնաբերվել և կալանավորվել է Բավրայի անցակետում

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Աշոցքի բաժնի ծառայողները հետախուզվողին հայտնաբերելու նպատակով համագործակցել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Բավրայի սահմանային անցակետում ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել Գյումրիում հաշվառված 43-ամյա մի տղամարդ:

Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականին ՌԴ Կալուգայի մարզի Պապինո գյուղում, հայերի միջև ծագած վեճի ժամանակ: Լինելով բռնցքամարտիկ՝ այն ժամանակ դեռևս 33-ամյա տղամարդն օգտագործել էր մասնագիտական հմտությունները, նաև մահակով խփել էր հասակակից Կառլեն Վարդանյանի գլխին: Ստացած վնասվածքներից Վարդանյանը մահացել էր:

Ռուսաստանի Դաշնության իրավապահները բացահայտել էին հանցագործությունը, 43-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն դատավարության ընթացքում նա դիմել էր փախուստի: Այս տարվա փետրվարի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք:

43-ամյա հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողը:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր