Սպանություն Խաչփար գյուղում. ձերբակալվել է սպանվածի կինը

 

Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:15-ին, Մասիսի շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:

«Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:

Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ

Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր

ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը