Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ տեսուչները «Կաֆե դյու Բրազիլ» ՍՊ ընկերությանը պատկանող սուրճի վերամշակման (բովման, աղացման) արտադրամասում (ք․ Երևան, Բագրատունյաց փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Այսպես՝
– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանող նյութերից,
– առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: