Սուդանի կանոնավոր բանակը և հատուկջոկատայինները եռօրյա հումանիտար հրադադար են հաստատել

Սուդանի կանոնավոր բանակը համաձայնել է եռօրյա հումանիտար հրադադար պահպանել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

«Բանակը հուսով է, որ ապստամբները նույնպես կդադարեցնեն ռազմական գործողությունները»,- նշել է Սուդանի բանակի ներկայացուցիչը։ Վերջերս կանոնավոր բանակը «ապստամբներ» է անվանում երկրի հատուկջոկատայիններին: Հենց այս երկու ուժերի միջև էլ ապրիլի 15-ից կատաղի փողոցային մարտեր են սկսվել Սուդանի տարբեր հատվածներում, գլխավորապես՝ մայրաքաղաք Խարթումում։

ԶԼՄ-ները գրում են, որ հրադադարի մասին հայտարարությունից հետո Խարթումում հարաբերականորեն հանգիստ է։ Սուդանի արագ արձագանքման ուժերն էլ պատրաստակամություն են հայտնել մասամբ բացել իրենց վերահսկողության տակ անցած օդանավակայանները՝ հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների տարհանման համար։

Երկրում փոխհրաձգությունների հետևանքվ կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Ավելի քան 600 մարդ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, 130-ից ավելի հիվանդանոց է ավերվել, Սուդանում դժվարությունների են բախվում նաև արտերկրից հումանիտար օգնություն ստանալու հարցում։ ՄԱԿ-ն էլ զգուշացրել է՝ եթե մարտերը շարունակվեն, սուդանցիների մեծ մասը պարենային մատակարարումների անհնարինության և երկրում գների բարձրացման պատճառով կարող է սովամահ լինել:

Related posts

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպք՝ Երևանում իրականացվող երթի ընթացքում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին