Սոցիալական կրեդիտ. ԿԳՄՍՆ-ն հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարակված են նախարարության կայքում` escs.am:

ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններՀանրակրթական հաստատություններՔոլեջներԲուհերԱրտադպրոցական հաստատություններՈչ ֆորմալ կրթությունՈւղեցույցներ ենթաբաժինները:

«Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը:

«Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ ոչ պետական դպրոցների ցանկերը, ինչպես նաև դասագրքերի վարձավճարների վերադարձի մասին տեղակատվություն:

«Քոլեջներ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև պետության մասնակցությամբ լիցենզավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկերը:

«Բուհեր» ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկերը, այդ թվում՝ պետական, ոչ պետական, պետության մասնակցությամբ, ՀՀ-ում գործող արտերկրի պետական և ոչ պետական լիցենզավորված բուհերն ու դրանց մասնաճյուղերը, ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի այլ կրթական ծրագրերը:

«Ոչ ֆորմալ կրթություն» ենթաբաժնում ներկայացված է երաշխավորված ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրերի ցանկը:

Նշենք, որ ենթաբաժիններում առկա ցանկերը համալրվում են՝ ըստ նոր ծրագրերի երաշխավորման:

«Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար»«Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:

Related posts

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը