Սոթքի հանքի շահագործման դադարեցումը բացասաբար է ազդել ՀՀ տնտեսության վրա. նախարարը մանրամասնում է

Տնտեսական ակտիվության բարձր տեմպեր ենք ապահովում 2023 թվականին: Նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ հունվար-սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 9,7 տոկոս: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Շարունակում է մեծ դեր խաղալ ծառայությունների աճը, թեև օգոստոսի արագացումից հետո սեպտեմբերին աճը դանդաղել է՝ կազմելով 5,6 տոկոս:

Արդյունաբերությունը բացասական է ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի վրա, որը պայմանավորված է Սոթքի հանքի շահագործման դադարեցմամբ»,- ասաց նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանից արտահանումը 2023 թվականին աճել է 48 տոկոսով, ինչը պայմանավորված է հիմնականում դեպի ՌԴ վերարտահանման ծավալների եռակի աճով, մինչդեռ հայկական արտադրության ապրանքները արտահանման մեջ նվազել են 0.8%-ով։

Related posts

Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին

Հանրապետության տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները