Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարք

Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սնունդը բաժանելուց առաջ խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալներին։

Դատապարտյալներից մեկի խուզարկությամբ սննդի համար նախատեսված սայլակում առկա հացերի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և wi-fi սարք։ Միաժամանակ նկատել են, որ մյուս դատապարտյալը խուզարկությունից առաջ հատակին նետել է ծխախոտի տուփ։ Զննությամբ պարզվել է, որ տուփի մեջ առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,50 գրամ քաշով դեղնականաչավուն բուսական զանգված։

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը