Սկսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Կապալառու կազմակերպությունը‚ որը բաղկացած է իրանական երկու շինարարական ընկերություններից՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana»‚ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա և այլն։

Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է վերակառուցել 32 կմ ճանապարհ‚ կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900 մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց, ինչի արդյունքում նշված հատվածը կհամապատասխանեցվի մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերին։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ