Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8,5 հազարի, մինչդեռ պաշտոնական Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքում աղետի զոհ է դարձել մոտ 4 հազար մարդ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռիկ Բրենանը։

«Առայժմ դժվար է ստույգ թվեր նշել, քանի որ դրանք օրեցօր ավելանում են, և մենք սպասում ենք ճշգրիտ տվյալների հյուսիս-արևմուտքից, սակայն մեր ունեցած տեղեկությունների հիման վրա Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքում զոհվել է մոտ 4 հազար մարդ, ևս 2 500-ը վիրավոր է, իսկ Սիրիայի հյուսիս-արևմուտքում զոհվել է 4 500 մարդ և վիրավորվել 7 500-ը»,- ասել է Բրենանը։

Related posts

Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունից․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնել․ ժամանակացույց