Սիրիայում ապստամբ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը. Reuters

Սիրիայում լարվածությունը պահպանվում է: Լրատվամիջոցների տվյալով՝ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական բանակաը լքել է Դեյր էլ Զորը նախքան գրոհայինների՝ այնտեղ մուտք գործելը: Նշվում է, որ Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքը ևս անցել է զինյալների վերահսկողության տակ: Այն գտնվում է Դամասկոսից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Լուրեր են տարածվում, որ գրոհայինները հարձակվել են նաև Սիրիայի ամենաբնակեցված քաղաքներից մեկի՝ Հոմսի վրա: Sana գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի զինված ուժերը տեղակայվել է Հոմսից հյուսիս և ռուսական ուժերի աջակցությամբ պայքարում են զինյալների դեմ: Տեղեկություններ կան, որ զինված խմբավորումները տարածքներ են գրավել նաև Հորդանանի հետ սահմանին:

Իսրայելի պաշտպանության բանակն էլ Սիրիայում իրադարձությունների ֆոնին որոշել է ուժեղացնել ստորաբաժանումները Գոլանի բարձունքների շրջանում: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հետևում է իրադարձությունների զարգացմանը։

Related posts

Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան

ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ