Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման առաքելությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը: Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը:

Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման, բարգավաճման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում աշխարհին պատվով ներկայանալու և պետությունն առավել ճանաչելի դարձնելու առաքելությունը: Աշխատե՛ք, զարգացրե՛ք ձեր տաղանդն ու հմտությունները, սիրե՛ք, շա՛տ սիրեք հայրենիքը, մարդկանց և աշխարհը: Երկրագունդը մեկ քայլով ևս ավելի լավը դարձնելու գործում սկսե՛ք ձեր ընտանիքից, գյուղից ու քաղաքից: Հիշե՛ք, այդ կարևոր ճանապարհին պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը, որ ամեն ինչ անելու է ձեր ներուժն ու հնարավորություներն իրացնելու հարթակները բարելավելու, նորերը ստեղծելու նպատակով:

Ինչպես գիտենք, 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է: Առանձնակի շնորհավորում եմ նաև կապանցի երիտասարդներին: Թո՛ղ 2021-յան տիտղոսը հետագայում ևս ապահովի երիտասարդական միջավայրի աշխույժ և թիրախային կենսակերպը:

Մեր երիտասարդներին մաղթում եմ խաղաղ երկինք, ապահով հայրենիքում ապրելու և արարելու, այն ավելի բարեկեցիկ դարձնելու կամք ու հաստատակամություն»:

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ