«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը նոյեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը:

Հյուրին դիմավորել  և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Պարոն Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Չի-Ֆուն Չանը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա Հիշողության պուրակում տնկել արծաթափայլ եղևնի:

Related posts

Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ

Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, կան ծանր վիրավորներ

Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին