Սիլվա Հակոբյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուն և իր հասցեին հնչող քննադատություններին

Սիլվա Հակոբյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցելուն և իր հասցեին հնչող քննադատություններին:

«Ֆեյսբուք»-ի իր էջում երգչուհին գրել է.

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում են իմ հասցեի շուրջ, բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի, այնուամենայնիվ, արձանգանքել:

Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ անվճար, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և՛ հուզական, և՛ հայրենասիրական, ինչպես նաև՝ ուրախ երգեր:

Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց՝ առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել:

Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:

Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել՝ ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին կանանց մեկամսյակի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էր անմահացած տղաների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ։

Related posts

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը