Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Մարտի 27-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների 600 քմ պահեստային տարածքում այրվում է պլաստմասայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին։

Related posts

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից