«Սեւ արագիլ» գրքի շնորհանդես ՝ ի հիշատակ Տիգրան Հարությունյանի

Հարթագյուղցի Տիգրանը երիտասարդ էր , որն ապրեց ընդամենը 21 տարի, սակայն, իր կյանքը բովանդակային առումով հասցրել էր դարձնել հայտնի եւ ճանաչելի՝ իր իսկ ստեծագործությունների շնորհիվ: Տաղանդի հետ լույս աշխարհ եկած, տասը տարեկանում արդեն հայրենիքի պաշտպան. երգող ու ստեղծագործող տղա էր Տիգրան Հարությունյանը: Ունենալով ստեղծագործ, զգայուն հոգի՝ Տիգրանն ընդունվել էր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, որտեղ, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել էր բանակ : Տիգրանի կյանքն ընդհատվել էր Արցախյան 44 – օրյա պատերազմի ընթացքում: Այսօր նրա ընկերը՝ Գրիգոր Խաչատրյանը, հավաքելով Տիգրանի ստեղծագործությունները , դրանց հիման վրա երգեր է գրել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում կայացավ Տիգրանի «Սեւ արագիլ» գրքի շնորհանդես-համերգը:

Related posts

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի

Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը կառուցված է. Փաշինյան