Սերժ Սարգսյանը` նախկին նախագահների հետ հանդիպման մասին

Իրավիճակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը արտահայտված է նրա հարցազրույցներում, ուղերձներում և Հանրապետական կուսակցության հայտարարություններում: Երրորդ նախագահի գրասենյակն այսպես է պատասխանել լրատվամիջոցների հարցումներին:

Ըստ տարածված հայտարարության` Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների հանդիպումը հնարավորություն է տալիս համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու:

Սրան զուգահեռ, ըստ Սարգսյանի, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին:

Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ նախկին նախագահների հանրային վերջին ելույթները մի կողմից` հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից՝ բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար:

Related posts

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ԿԸՀ նախագահի գրառումը