Սերժ Թանկյանի ուղերձը StarmusVI մամուլի ասուլիսի ընթացքում

Երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է իր հետևորդներին՝ կոչ անելով մասնակցել Սթարմուս 6-րդ փառատոնին՝ Երևանում:

«Սիրելի ընկերներ, հրավիրում եմ ձեզ միանալ ինձ StarmusVI գիտության և արվեստի փառատոնին, որը կկայանա Երևանում սեպտեմբերի 5-10-ը: Կհնչի տարբեր ոճի երաժշտություն, կանցկացվեն գիտական խորհրդաժողովներ, դասախոսություններ, գիտաժողովներ: Եկեք և լսեք գիտությունը»,- ասել է Թանկյանը:

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:

Փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3-5 հազար այցելու աշխարհի տարբեր երկրներից:

Related posts

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում