Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Սերբիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները նիստերի դահլիճում ծխային ռումբեր են կիրառել: Ծեծկռտուք է սկսվել, երբ «Ձախ-կանաչ ճակատ» կուսակցության պատգամավոր Ռադոմիր Լազովիչը դուրս է եկել նիստերի դահլիճի ամբիոնի մոտ՝ առանց հերթը պահպանելու, իսկ անվտանգության աշխատակիցները փորձել են կանգնեցնել նրան: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդդիմադիրները պաստառ են բացել Սերբիայի նախագահին տապալելու կոչով։

Իշխող Սերբական առաջադիմական կուսակցության պատգամավորները, ի պատասխան, պարզել են երկրի պետական դրոշները։

Նշվում է, որ ծեծկռտուքի ժամանակ երեք պատգամավոր վնասվածքներ են ստացել: Սերբական առաջադիմական կուսակցության պատգամավորներ Սոնյա Իլիչի վրա լուսաձայնային նռնակ է ընկել, ինչի պատճառով նա ինսուլտ է տարել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա հղիության 8-րդ ամսում է, երեխայի կյանքի համար պայքարում են բժիշկները:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ