Սեպտեմբերի 11-ին ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը. ՊՆ

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Զորավարժության օրերին կխաղարկվեն հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը