Սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ով

2026 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 27 %-ով ավելի է, քան նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը, և շուրջ 28 %-ով ավելի՝ 2026 թվականի օգոստոսի համեմատ։ Սա այս տարվա ինը ամիսների ամենաբարձր ամսական ցուցանիշն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 757 349 զբոսաշրջիկ։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է