Սելավային հոսք Ալավերդի-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու մեքենա

Հունիսի 10-ին՝ ժամը 17:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ավտոճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։

Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ժայռաբեկորները և ջրաբերուկը, արգելափակումից դուրս են բերել երկու մարդատար ավտոմեքենա։

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Related posts

Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ

ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ