Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասված է ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք՝ երեկ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել, կան զոհեր:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական…

Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia Суббота, 30 июля 2022 г.

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը