Սարսափելի է, երբ Հայաստան պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած արատավոր եռյակը Երևանից է ցուցմունք տալիս մեր պետության գործող ղեկավարի դեմ․ Հարությունյան

Բաքվի դատարանում գտնվողները միջնորդել են դատարան կանչել վարչապետ Փաշինյանին և արտգործնախարար Միրզոյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Բայց եթե հայտնի չէ, թե նրանք ինչ պայմաններում են նման միջնորդություն արել, ապա սարսափելի է, երբ Հայաստան պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած արատավոր եռյակը Երևանից է ցուցմունք տալիս մեր պետության գործող ղեկավարի դեմ՝ վերջին պատերազմի մեղավորությունը ամբողջությամբ «բարդելով» գործող ղեկավարի վրա:
Այս գործակալական ցանցը կործանել է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը: Սրանից էլ լա՞վ հիմնավորում, թե ինչու է պետք հաստատել ու ամրապնդել Չորրորդ Հանրապետությունը»,-նշել է նա:

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը