«Սարդոստայնը՝ որպես արվեստի բնական նմուշ, արժանի է հավերժացման».Անդրանիկ Ավետիսյան

Սարդոստայնները արվեստի նմուշի վերածելու ձգտումը ծնվել է դեռեւս 16-րդ դարում: Ալպյան հովիտներում ապրող վանականների ստեղծագործություններում հենց այդ անկրկնելի սարդոստայնների պատկերներն են արտացոլված եղել: Սակայն տարիների հետ այս արվեստը մոռացության է մատնվել: Գյումրեցի Անդրանիկ Ավետիսյանը նպատակադրված չի եկել այդ արվեստի ակունքներին. դա ակամա է ծնվել: Մի օր աչքն ընկել է պատի անկյունում սարդի հյուսած ոստայնին, զմայլվել է դրանով եւ մտահղացում է ծնվել, որ այն՝ որպես արվեստի բնական նմուշ, արժանի է հավերժացման: Երկու տարի տքնել է մի գյուտի վրա, թե ինչ կերպ այն ցուցադրելի դարձնի հանրությանը եւ, ամենակարեւորը, որ իր երեւակայության ու պատկերընկալման թռիչքին համահունչ լինի:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում