Սատարում եմ ԱԳ նախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, հանձնաժողովի ստեղծման գործում ձեռք բերված արդյունքները. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի բանակցություններին և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Այս մասին ասված է Մակրոնի շնորհավորական նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ, գրում է minval.az-ը։

«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկան և ձեռք բերված արդյունքները թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է