Սաստիկ բուք և ձյուն. Հայաստանում կան փակ ճանապարհներ

Մարտի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սիսիանի տարածաշրջաններում և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում կատարվելու են քարաթափման մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին