Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու

Որպեսզի Սանտա Կլաուսը ժամանակ ունենա նվերները հասցնելու բոլոր նրանց, ովքեր դրանց սպասում են, Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ նա լքել է Լապլանդիայում գտնվող իր տունը՝ հաղորդել են ֆիննական ԶԼՄ-ները։

Նրանք նշել են, որ Սանտան շտապում է, քանի որ երեխաները սպասում են: Իսկ մեկնելուց մի քանի շաբաթ առաջ նա ուշադիր կարդացել է երեխաների նամակները, որոնք հրաշքներ են խնդրում։

ԶԼՄ-ները նշել են նաև, որ Սանտա Կլաուսը հարգում է ավանդույթները, բայց նա երիտասարդ չէ և ստիպված է ժամանակին համընթաց շարժվել: Նրա սահնակն այժմ հագեցած է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով և դրա ընթացքը խոչընդոտել հնարավոր չէ։

Սանտա Կլաուսի մեկնումը դիտում են ամբողջ աշխարհում, այն հեռարձակում է Եվրոպական հեռարձակողների միությունը: Առաջին նման տեսանյութը նկարահանվել և հեռարձակվել է 1960-ականներին, իսկ 1980-ականների կեսերից դարձել է ամենամյա ավանդույթ։

Related posts

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ՝ միգրացիոն համակարգում