Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան կապարակնքվել է

ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքել են։

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քնննչական կոմիտեից:

Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ ՀՀ-ում ԼՂ մշտական ներկայացուցչության մոտից, ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առգրավել սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։

Ըստ նրա՝ դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում է Աշոտ Դանիելյանը։

Փաստաբանի խոսքով՝ կանչվել է տարհանող մեքենա, իրենց փոխանցվել է, որ մեքենան առգրավվելու է թմրամիջոցների ապօրինի իրացման քրեական վարույթի շրջանակներում, այն վարելիս են եղել կեղծ համարանիշներով:

«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ մեքենան առգրավելու որոշումը կայացվել է հենց Աշոտ Դանիելյանին վերաբերող գործի շրջանակներում:

Related posts

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը