Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնում են Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամները:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Related posts

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC