Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին