Սահմանափակվում է շահումով խաղերի ու խաղատների գովազդը. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Խոսքը վերաբերում է  գովազդի սահմանափակումներին:

Այսպես, արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան, որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

«Առաջինից երկրորդ ընթերցմանը փոփոխություն արվեց նախագծում, թղթային վիճակախաղի դեպքում նույնպես կկիրառվեն նույն սահմանափակումները»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Related posts

Վրաերթ Շիրակի մարզում. տուժածը քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր է

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը