Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. ԱՍՀՆ

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։ Այս պահի դրությամբ՝ նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։
«Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։
Ինչպես նախապես հայտարարվել էր և սահմանվել Կառավարության որոշմամբ՝ 2000 հայտը բավարարելուց հետո ծրագրում կլինի դադար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել եղած պատկերը, վերլուծել նպատակայնությունը, խնդիրները, գնահատել արդյունքները։
Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ կկայացվի որոշում՝ լավարկումներով, փոփոխություններով կամ նույն պայմաններով ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան

Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան