Սահմանազատման գործընթացների հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանազատման գործընթացին։ Հարցին՝ սահմանազատման հետ կապված հաջորդ գործընթացները որտեղ են տեղի ունենալու, Գրիգորյանը պատասխանեց․

«Սահմանազատման գործընթացների հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա, պետք է դեռ ներպետական ընթացակարգերը ավարտենք՝ կանոնակարգերի հետ կապված»։

Հարցին՝ քննարկվել է արդյոք Ջերմուկից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Գրիգորյանը պատասխանեց․

«Չեմ կարող մեկնաբանություններ տալ, ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ՝ գրավոր և հրապարակային, առանձին մեկնաբանություններ չեմ կարող տալ»։

ՌԴ-ի հետ հարաբերություններին անդրադառնալով, հարցին՝ արդյոք դրանք դեպի զարգացում են գնում, թե հետընթաց են ապրում, փոխվարչապետը նշեց․

«Կան պրոբլեմներ հարաբերություններում, և ոչ միայն ՌԴ-ի հետ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ պետք է հավասարակշռենք և փորձենք խութերը վերացնել, որովհետև իրավիճակն աշխարհում բավական բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս, ըստ այդմ, իհարկե, առաջանում են խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք, պետք է փորձել բացատրությունները հասկանալ և որոշումներ կայացնել»։

Related posts

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ