Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 5-ից Տավուշի մարզից քայլերթ է սկսել դեպի Երևան։ Շարժումը Երևան կհասնի մայիսի 9-ին՝ իր աջակիցներին հրավիրելով հանրահավաքի Հանրապետության հրապարակում։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 16։00-ին։

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորելով չխախտել հասարակական կարգը և մնալ օրինականության սահմաններում։

Related posts

Հանրապետության հրապարակը մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի 24:00-ն փակ կլինի

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց․ ՍԱՏՄ հորդորը՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած քաղաքացիներին