Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ

Ռուս սահմանապահներն արդեն դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ճշտող հարցին՝ իսկ մնացած հատվածների՞ց, Ղուկասյանը պատասխանել է, որ գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնեցրել էին ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից։

Հայաստանի իշխող խմբակցության քարտուղարը նույն օրը հստակեցրեց՝ ռուսները դուրս կգան Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց Ձորից, Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից, սակայն, ծառայությունը կշարունակեն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։

Related posts

Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով

Ադրբեջանի քաղաքացիները՝ թիրախավորված նավում․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել