Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի. Քիրբի

Վաշինգտոնն Ուկրաինային է տրամադրել 3 մլրդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ օգնությունը տրամադրելիս ամերիկյան կողմը հաշվի է առել Դոնբասում ռազմական գործողությունների առանձնահատկությունները, որտեղ այժմ ամենադաժան մարտերն են ընթանում:

Նրա խոսքով՝ Դոնբասի լանդշաֆտային պայմաններում ուկրաինական զինվորականներին կարող են օգնել «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հաուբիցները։

Փաթեթը ներառում է նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ: Քիրբին նաև կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի:

Related posts

Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա

Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ