Ռուս խաղաղապահները ԼՂ-ում տարհանել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ․ կեսից ավելին երեխաներ են

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակչի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումն ավելի վտանգավոր շրջաններից և տուժածներին բուժօգնության տրամադրումը։ Ընդհանուր տարհանվել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են»,- հայտնել են ՊՆ-ից՝ ընդգծելով, որ բոլոր տարհանվածներին տրամադրվել են բնակության ժամանակավոր վայրեր, ուտելիք։

Բացի այդ, ՊՆ-ից տեղեկացրել են, որ բժիշկներն ու բուժանձնակազմն օգնություն է տրամադրում վիրավորում ստացած անձանց։

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը