Ռուս խաղաղապահները ԼՂ-ում տասը հենակետ են տեղադրել, որոնցից հինգը՝ ադրբեջանցիների հետ համատեղ

Ռուս խաղաղապահները տասը հենակետ են տեղադրել Լենային Ղարաբաղում, որոնցից հինգը Ադրբեջանի հետ համատեղ՝ ճանապարհների երկայնքով անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

«Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է տասը հենակետ, այդ թվում՝ հինգը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ, ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Ղարաբաղի (օկուպացված Արցախ՝ խմբ) բնակավայրերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ սեպտեմբերի 19-ից ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակել է ութ դիտակետ։

Related posts

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի

Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ